ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Լա Սկալան» սեպտեմբերին կբացվի

«Լա Սկալան» սեպտեմբերին կբացվի

Միլանում «Լա Սկալա» օպերային թատրոնը բացվելու է սեպտեմբերին, հայտնել է իտալական Corriere della Sera թերթը, գրում է  kulturomania.ru-ն:

Թատրոնում առաջին ստեղծագործությունների թվում հնչելու է նաև Ջուզեպպե Վերդի «Ռեքվիեմն» ու Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիան»։  Նշվում է, որ «Ռեքվիեմը» նախատեսվում է նվիրել կորոնավիրուսի զոհերին, իսկ «Իններորդ սիմֆոնիան»՝ COVID-19-ի դեմ հաղթանակին։

Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը, ինչպես մշակութային օջախների մեծ մասը, փակվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

  • Կիսվել: