շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը:

«Մուրադ Հակոբյանի ապրած ողջ կյանքը անմնացորդ նվիրում էր հայկական պարարվեստին՝ հայ պարի հերոսական և առնական ոգուն: Երկար տարիներ նա ղեկավարել է «Սարդարապատ» պարի պետական անսամբլը: Իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում նա ոչ միայն ձևավորել և զարգացրել է իր ինքնատիպ, սեփական դիմագիծ ունեցող պարի դպորցը, այլև դաստիարակել է հայկական պարի նվիրյալների մի ամբողջ սերունդ»,- ասվում է «Սարդարապատ» պարարվեստի դպրոցի հաղորդագրության մեջ:

Մուրադ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-20.00՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից:

  • Կիսվել: