ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կյանքից հեռացել է դերասան Նիկոլայ Լեբեդևը

Կյանքից հեռացել է դերասան Նիկոլայ Լեբեդևը

101 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Մոսսովետ» թատրոնի դերասան Նիկոլայ Լեբեդևը, հայտնում են «Մոսսովետ» թատրոնից, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թատրոնի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մոսկվայի քաղաքային խորհրդի թատրոնը ափսոսանքով հայտնում է, որ 101-րդ տարում թատերական ամենատարեց դերասանը և Մոսկվայի ամենատարեց արտիստներից մեկը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Նիկոլայ Սերգեևիչ Լեբեդևը մահացավ՛՛:

Նիկոլայ Լեբեդևը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 15-ին և իր կարիերան սկսել է 1939 թվականին Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո վերադարձել է Երիտասարդական թատրոն, ապա ընդունվել Դպրոց-ստուդիա: 1950 թվականին հրավիրվել է «Մոսսովետ»-ի թատրոնի թատերախումբ։

Լեբեդևը նկարահանվել է նաև մոտ քառասուն ֆիլմում։

 

  • Կիսվել: