Կյանքից հեռացել է դերասան Դոնալդ Սաթերլենդը
Երկարատև հիվանդությունից հետո 88 տարեկանում Մայամիում կյանքից հեռացել է կանադացի դերասան Դոնալդ Սաթերլենդը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նրա որդին՝ Քիֆերը:
«Ծանր սրտով հայտնում եմ, որ հայրս ՝ Դոնալդ Սաթերլենդը, կյանքից հեռացել է»,-գրել է նա:
Դերասանը հայտնի էր դարձել «Մի նայիր հիմա», «Կենդանիների տուն» և այլ դասական ֆիլմերով։