ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

Գյումրու բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը:
 
Բաբկեն Նասիբյանն աշխատել է Լենինականի և Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնում:
 
Բաբկեն Նասիբյանը ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղից է: 1966-67 թվականներին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: Ծառայել է սովետական բանակում: Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:
 
«Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունը, հետո էլ՝ մեր և հարևան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել՝ ինքս բժիշկ դառնալով»,- տարիներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր բժիշկ Նասիբյանը:
 
Բաբկեն Նասիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր:

  • Կիսվել: