Կյանքից հեռացել է ABBA-ի թմբկահար Ռոջեր Փալմը
75 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը, հայտնում է Aftonbladet-ը։
Նա մահացել է սեպտեմբերի 21-ին։ Ըստ ընտանիքի անդամների՝ մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն են եղել:
«Նա ջերմ ու համեստ մարդ էր, ով միշտ պաշտպանում էր իր ընկերներին և ընտանիքին: Մենք կկարոտենք նրան, և նրա մահը հսկայական դատարկություն է թողել»,- ասվում է արտիստի ընտանիքի հայտարարության մեջ։
Նշենք, որ Փալմը մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։