շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրթաթոշակային ծրագրեր՝ Լեհաստանի բուհերում ուսանելու համար

Կրթաթոշակային ծրագրեր՝ Լեհաստանի բուհերում ուսանելու համար

Լեհաստանի բուհերը 2 կրթաթոշակային ծրագրերով ուսանելու հնարավորություն են ընձեռում:

1. «Տիտուս Ֆիլիպքվիչի» մրցանակ: Այս կրթաթոշակային ծրագրով թեկնածուի համար նախատեսվում է 10-ամսյա կեցությամբ Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար կամ հասարակական գիտությունների բնագավառում 5 ուսումնասիրություն (2-ական ամիս) հետևյալ ոլորտներում՝

 
  • հասարակական գիտություններ,
  • ճշգրիտ գիտություններ,
  • տնտեսական գիտություններ,
  • տեխնիկական գիտություններ,
  • հումանիտար գիտություններ:
 

Թեկնածուների ներդրումների և ձեռքբերումների նկարագրությամբ հայտերն անհրաժեշտ է ուղարկել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն (էլ. փոստ՝ [email protected]) մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

2. Երիտասարդ գիտնականների կրթաթոշակային ծրագիր

Այն նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունիսը Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտական աշխատանք կատարելու համար:

 

Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին մինչև 2022 թվականի մարտի 1-ը:

 

Կրթաթոշակների տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.stadium.uw.edu.pl կայքից և կցված նյութերից:

  • Կիսվել: