շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոտայքում երեք հայտնի հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում

Կոտայքում երեք հայտնի հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները
բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։
 
Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության գերժամանակակից համակարգեր։
 
Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։
 
Հուշարձանների տարածքում ընթացող աշխատանքների ընթացքին ծանոթացել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
 
Այցի շրջանակներում քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։
 
«Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։
 
Ավելի մանրամասն այստեղ՝ https://hushardzan.am/archives/26152
 

  • Կիսվել: