երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կոտայքի մարզպետը Հասմիկ Պապյանի հետ այցելել է Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակույթի կենտրոն (լուսանկարներ)

Կոտայքի մարզպետը Հասմիկ Պապյանի հետ այցելել է Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակույթի կենտրոն (լուսանկարներ)

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ՀՀ փոխքաղապետ Վարուժան Սաֆարյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերայի երգչուհի Հասմիկ Պապյանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայ օպերայի ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի, ՀԳՄԿ մարզային բաժանմունքի նախագահ, գրող Հակոբ Հարությունի հետ Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակույթի կենտրոնում ներկա է գտնվել կենտրոնի ակտիվ գործունեության մեկնարկն ազդարարող համերգին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կոտայքի մարզպետարանից:
 
՛՛Համերգին ելույթ է ունեցել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի երգչախումբը՝ Գայանե Սահակյանի գլխավորությամբ:
 
Հնչել են Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: