կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Կորիզ» կրթական ծրագիրն ու «Արմաթ»-ը ինժեներական նոր մրցույթ են սկսում

«Կորիզ» կրթական ծրագիրն ու «Արմաթ»-ը ինժեներական նոր մրցույթ են սկսում

«Կորիզ» և «Արմաթ» կրթական ծրագրերը ինժեներական նոր մրցույթ կսկսեն և փետրվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի 146 դպրոցում (Լուկաշին 6) այդ նպատակով փոխըմբռնման հուշագիր կկնքեն։

Հուշագրի ստորագրման արարողությանը մրցույթի կազմակերպիչները կներկայացնեն «Կորիզ-Արմաթ» կրթական մրցույթի առաքելությունը, ապա՝ Dasaran և Koreez կրթական ծրագրերի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը կներկայացնեն մրցույթի ձևաչափն ու ակնկալվող արդյունքները։

«Մեր երկրի առաջնային ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը։ Իսկ տեխնոլոգիական ոլորտի ապագա որակյալ մասնագետներ պատրաստելն այս տեսլականի իրագործման կարևորագույն նախապայմանն է։ Այսօրվա արագընթաց թվային աշխարհում դպրոցականների համար ավելի քան երբևէ կարևոր է ծրագրավորում, 3D մոդելավորում և ռոբոտաշինություն սովորելը։ Մենք վստահ ենք, որ ինժեներական ուսուցումն ավելի հասանելի դարձնելով, պատանիներին ոչ միայն պատրաստում ենք գնալ դեպի ապագա, այլև ոգեշնչում ենք նրանց դառնալ ապագայի ձևավորման ակտիվ մասնակիցներ»,- նշել է Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն իր հերթին ասել է, որ ուսուցիչները բարձրագույն արժեք ստեղծող և հասարակության ամենակարևոր մարդիկ են։ «Անկախ նրանից, որ մեր երկրում կրթության ընդհանուր որակն ընկել է, մեր վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ չպետք է փոխել, բայց պետք է աշխատել, որ այդ կոչումն ունենան ամենաարժանի մարդիկ։ «Արմաթ»-ի տեսանկյունից խմբավարները մեր պատկերացրած ուսուցիչներ են։ «Կորիզ»-ի հետ գործակցությունն այս տեսանկյունից ենք կարևորում, որ մեր խմբավարների դերը ևս հասարակության մեջ կարևորվի ըստ արժանվույն»,- հավելել է նա։

  • Կիսվել: