կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոնսերվատորիայում ստորագրահավաքը շարունակվում է

Կոնսերվատորիայում ստորագրահավաքը շարունակվում է

Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում ստորագրահավաքը շարունակվում է: Ամսի 15-ին ժամը 13:00-ին Ուսանողական խորհուրդը ամփոփված արդյունքները կներկայացնի ռեկտորատ, վերջիններս էլ կհանձնեն գերատեսչություններին:

Ստորագրահավաքին մասնակցում են ոչ միայն Կոնսերվատորիայի ուսանողները, այլև շրջանավարտները, երաժշտական հանրության հայտնի ներկայացուցիչները և բոլոր նրանք, ում հուզում է պետության թիվ մեկ պրոֆեսիոնալ բարձրագույն երաժշտական հաստատության ճակատագիրը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդը ստորագրահավաք էր կազմակերպել՝ պահանջելով նախարարությունից չտեղափոխել Կոնսերվատորիան և չմիացնել այլ ԲՈՒՀ-ի:

  • Կիսվել: