հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ անցկացվելու է «Կոմիտասյան Հայաստան»  խորագրով ֆլեշմոբ

Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ անցկացվելու է «Կոմիտասյան Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

.Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ «Յու. Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական համալսարան»-ը նախաձեռնել է «Կոմիտասյան Հայաստան» խորագրով ֆլեշմոբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆլեշմոբն անցկացվելու է սոցիալական ցանցերով: Մեկնարկելու է օգոստոսի 11-ին և ավարտվելու է Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին:

Ներկայացնելով ֆլեշմոբի կանոնները՝ համալսարանի ռեկտոր Անահիտ Օհանյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր անհատ, ընկերություն կամ հաստատություն կարող է դառնալ այդ ֆլեշմոբի մասնակիցը: «Յուրաքանչյուր մասնակից «Ֆեյսբուք»-ի իր հարթակի ուղիղ եթերում կամ նախօրոք պատրաստված տեսահոլովակի ձևաչափով տեղադրում է Կոմիտասին վերաբերող նյութ՝ նկար, քանդակ, կամ հանդես է գալու երգով, բանաստեղծությամբ, ասույթով, հուշով: Անհրաժեշտ է տեղադրել նաև միջոցառման հեշթեգերը՝ #ԿոմիտասյանՀայաստան, #Կոմիտաս155»,- նշեց Անահիտ Օհանյանը՝ կարևորելով կոմիտասյան ֆլեշմոբի մասսայականացումը, կոչ անելով միանալ նախաձեռնությանը:

«Կոչ ենք անում հայությանը ակտիվ մասնակցել ֆլեշմոբին: Մեկ ակնթարթ միավորվենք մեծն Կոմիտասի շուրջ, մեր խոնարհումը բերենք ու դառնանք Վարդապետի ժառանգության իրավատերը»,- հավելեց Անահիտ Օհանյանը։

  • Կիսվել: