ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կներկայացվի «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգային ծրագիրը, ներառված են հոլիվուդյան հայտնի կինոֆիլմերի մեղեդիները

Կներկայացվի «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգային ծրագիրը, ներառված են հոլիվուդյան հայտնի կինոֆիլմերի մեղեդիները

Հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգը, որի ծրագրում ներառված են հոլիվուդյան հայտնի կինոֆիլմերի մեղեդիները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի «Աստղային պատերազմներ», «Ռոկկի», «Մալենա», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Շինդլերի ցուցակը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Գլադիատոր», «Կնոջ բույրը», «Դաշնակահարը», «Մեկ անգամ Ամերիկայում», «Կնքահայրը», «Գահերի խաղը» և այլ ֆիլմերի սաունդթրեքները։

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

  • Կիսվել: