շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կխորացվեն հայ-վրացական մշակութային հարաբերությունները

Կխորացվեն հայ-վրացական մշակութային հարաբերությունները

Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին:

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ՝ Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները: Այնուհետև Նինո Անանիաշվիլիին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական փոխանակումների և համատեղ նախագծերի հնարավոր տարբերակները:

Կողմերը նաև անդրադարձել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համագործակցության ձևաչափերին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու հայ-վրացական մշակութային հարաբերություններն ինչպես պրոֆեսիոնալ գործունեության, այնպես էլ կրթական ոլորտներում: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի ու Երևանի պարարվեստի պետական քոլեջի միջև մասնագիտական կապերի խորացմանը:

  • Կիսվել: