շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերականգնվի. Կառավարությունը հատկացրեց 66 մլն դրամ

Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերականգնվի. Կառավարությունը հատկացրեց 66 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում շուրջ 66 մլն դրամ գումար հատկացրեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։

Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Այս որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերականգնվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին և կտեղադրվի զանգաշտարակ-ռոտոնդան:

  • Կիսվել: