չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կիևի հայկական եկեղեցին նշել է Աստվածածնի ծննդյան տոնը (տեսանյութ)

Կիևի հայկական եկեղեցին նշել է Աստվածածնի ծննդյան տոնը (տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը, իսկ Կիևի հայերի համար այդ օրը նաև Աստվածածնի ծնունդի եկեղեցական տոնն է, որն ավելի վաղ նշվել է Պոդոլե բնակավայրում։

Այս մասին AnalitikaUa.net-ի հետ զրույցում տեղեկացրել է սրբազան Մարկոս Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տոնի առթիվ երեկոյան պատարագ կմատուցվի։
 
«Ինչպես նշեց կրոնագետ Ռուսլան Խաչիկովը, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը, ամենակարեւոր քրիստոնեական տոներից մեկն է`եկեղեցական տոնացույցի տարվա առաջին տոնը, որը նշվում է սեպտեմբերի սկզբին։ «Աստվածածնի հետ կապված հիշատակման օրերը առանձնահատուկ կարեւորություն են ունեցել Ուկրաինյաի համար` հերիք է նշել, որ կարեւորագույն վանական համալիրներից չորսը նվիրված են Աստվածածնին, որոնցից երեքը ուղղափառ, իսկ չորրորդը հունական կաթոլիկ եկեղեցին է։ Կույս Մարիամը համարվում է Կիեւի երկնային հովանավորներից մեկը, ինչպես բյուզանդական Կոստանդնուպոլսի հովանավորն էր համարվում ժամանակին։ Աստվածածնի ընդգծված պաշտամունքը ցույց է տալիս Ուկրաինայի եւ Կիեւի վրա բյուզանդական խոշոր ազդեցությունը»։
 
Գիտնականների տվյալների համաձայն`13-14-րդ դարերում հայերի խիտ բնակեցման շրջանում եկեղեցին գտնվում էր Պոդոլում`ներկայիս Պոկրովսկայայի փողոցում։
 
Ինչպես նշում է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության ղեկավար Դավիթ Դավթյանը, Կիեւի Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու պատմությունը պետք է վերաարժեվորոլ եւ վերանայել։
 
Չնայած եկեղեցին չի պահպանվել, սակայն Կիեւի հայերը նշում են եկեղեցական տոնը։ Կիեւում այսօր կա երկու եկեղեցի, իսկ միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվում է Արեւելյան Եվրոպայի ամենամեծ հայկական վանական համալիրը։
 
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում հայկական պատմամշակութային ժառանգության քարոզի, դրա նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ։ Ինչպես նշել է Վիլեն Շատվորյանը`մեծ ուշադրություն է հատկացվում պատմամշակութային ժառանգությանը. «Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ պատմա-մշակութային ժառանգությամբ եւ կանենք ամեն ինչ ավելի ճանաչելու դարձնելու համար հայերի պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: