երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացումը՝ Ախմետելիի թատրոնում

«Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացումը՝ Ախմետելիի թատրոնում

Սեպտեմբերի 15-ին, 16-ին և 17-ին Թբիլիսիի Ախմետելիի թատրոնում կկայանա թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի վերջին` ինքնակենսագրական կինոսցենարի հիման վրա բեմադրված «Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացման պրեմիերան, փոխանցում է Aliq.ge-ն։

Ներկայացումը նվիրված է մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին։

Ներկայացման ստեղծմանն աջակցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։

  • Կիսվել: