երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաչվերացը՝ սեպտեմբերի 11-ին

Խաչվերացը՝ սեպտեմբերի 11-ին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Խաչվերացի տոնը: Այդ բերկրառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 11։00-ին։

Նույն օրը ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանը։ Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

  • Կիսվել: