կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը

ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը

Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ մարտի 25-31-ը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի՝ համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Շաբաթվա ընթացքում, որը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, այդ թվում՝ այցելություն թատրոնի հետնաբեմ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում: Նախատեսում ենք թատերական շաբաթը դարձնել ամենամյա»,- գրել է նա։

Անդրեասյանը ներկայացրել է շաբաթվա ծրագիրը` հույս հայտնելով, որ հատկապես դպրոցներն ակտիվորեն կմասնակցեն շաբաթվա ընթացքում նախատեսված ծրագրերին և թատերական շաբաթը կդառնա նույնքան սիրված, ճանաչելի ու պահանջված, ինչքան թանգարանների միջազգային օրվա ծրագրերը։

 

  • Կիսվել: