կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով

ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով

 Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը:

Համաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական  մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում հունիսի 1-ին՝ ժամը 10:00 (Երևան, Ալ. Մանուկյան 13):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

  • Կիսվել: