ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարը թատրոնների տնօրենների հետ քննարկել է խաղացանկային քաղաքականությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ փոխնախարարը թատրոնների տնօրենների հետ քննարկել է խաղացանկային քաղաքականությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր՝ մարտի 31–ին, աշխատանքային հանդիպում է ունեցել թատերական կազմակերպությունների տնօրենների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, քննարկվել են կառավարման համակարգի արդիականացման, ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք բաժանորդային համակարգի կատարելագործման միջոցառումներին:

Մասնակիցներն առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Թատրոնների տնօրենների հետ քննարկվել են նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրները, որոնք վերաբերել են կազմակերպությունների խաղացանկային քաղաքականությանը, մարզային համագործակցությանը եւ այլ հարցերի։

  • Կիսվել: