երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԿԳՄՍ նախարարը Վերջին զանգի առթիվ անձամբ շնորհավորեց Արմավիրի շրջանավարտներին

ԿԳՄՍ նախարարը Վերջին զանգի առթիվ անձամբ շնորհավորեց Արմավիրի շրջանավարտներին

Հայաստանի կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վերջին զանգի առթիվ այցելեց և շնորհավորեց Արմավիր քաղաքի Ռուբեն Եղոյանի անվան համար 1 ավագ դպրոցի շրջանավարտներին։

Շրջանավարտները դպրոցի մուտքի մոտ դիմավորեցին ԿԳՄՍ նախարարին, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին և քաղաքապետ Վարշամ Սարգսյանին՝ նրանց նվիրելով օրը խորհրդանշող զանգակներ։

վ1.jpg (131 KB)

Այնուհետև Ժաննա Անդրեասյանն ու Արմավիրի մարզպետը ներկա են գտնվել կրթօջախի շրջանավարտների հրաժեշտի տոնական միջոցառմանը։

վ4.jpg (133 KB)

«Այն տրամադրությունը, ակնկալիքներն ու սպասումները, որ  կան Վերջին զանգի օրը, մեզ տանում են դեպի այն սպասումներ, որ մենք ենք ունեցել Վերջին զանգի ժամանակ։ Ես առաջին հերթին մեր բոլոր շրջանավարտներին ցանկանում եմ, որ լիարժեք ապրեն այսօրվա յուրաքանչյուր վայրկյանը, յուրաքանչյուր զգացողությունը, հուզմունքը, որովհետև դա ձեզ հետ լինելու է ամբողջ կյանքում»,-ասաց Անդրեասյանը շնորհավորանքի խոսքում՝ կյանքի նոր փուլի կապակցությամբ շրջանավարտներին մաղթելով հաջողություններով, վերելքներով ու հաղթանակներով լի ընթացք։

վ3.jpg (48 KB)

Շրջանավարտներին տոնական օրվա առթիվ շնորհավորեց և հետագա ուսումնառության ընթացքում հաջողություններ մաղթեց նաև մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ վստահեցնելով, որ պետությունն ամուր կանգնած է իրենց կողքին: Նա շնորհակալություն հայտնեց դպրոցների ուսուցիչներին նվիրման և արդյունավետ աշխատանքի համար:

վ2.jpg (52 KB)

Նախարարն ու մարզպետն այնուհետև այցելեցին և շնորհավորեցին Արմավիրի Արգինա և Բագարան գյուղերի դպրոցների  շրջանավարտներին։

  • Կիսվել: