հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները ժամկետի մեջ ավարտելու անհրաժեշտությունը

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները ժամկետի մեջ ավարտելու անհրաժեշտությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: