հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարի հրամանով Հայաստանյան թատերախումբը կմասնակցի «Բելայա Վեժա» թատերական փառատոնին

ԿԳՄՍ նախարարի հրամանով Հայաստանյան թատերախումբը կմասնակցի «Բելայա Վեժա» թատերական փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ հայաստանյան թատերախումբը կմասնակցի սեպտեմբերին Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին: Այս մասին  Infoport.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հայաստանյան թատերախմբի մասնակցության ծրագիրը: «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին  Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Էլժբետա Խովանեցի «Գարդենիա» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան)։ «Գարդենիա» ստեղծագործությունն ունի գեղարվեստական բարձր արժեք իր նախ պատմողական, ապա երկխոսությունների հստակ, կտրուկ, թվացյալ պարզ լեզվի շնորհիվ։ Այն ուղերձ է հանդիսատեսին` ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։

Ներկայացման դերակատարներն են Տաթեւիկ Մելքոնյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը եւ Հռիփսիմե Նահապետյանը: Նկարչական ձեւավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձեւավորումը` Գոռ Մարգարյանի: 

«Բելայա Վեժա»-ն Բելառուսում անցկացվող ամենահեղինակավոր թատերական փառատոնն է: Փառատոնին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլեւ տիկնիկային թատրոնները, ինչպես նաեւ տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից:

  • Կիսվել: