կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երևանում

Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երևանում

 Նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը կավարտի Վանաձորի <<Հորովել>> երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Անսամբլի ակունքներում ստեղծագործել են այնպիսի արվեստագետներ ինչպիսիք են՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ` Գրիգոր Հախինյանը,որը եղել է անսամբլի առաջին գեղարվեստական ղեկավարը, Վանուշ Խանամիրյանը, Ազատ Ղարիբյանը, Վաղարշակ Կոտոյանը: Շուրջ 20 և ավել տարի գլխավոր բալետմայստերը եղել է ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը:Այս տարների ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 25 և ավել երկրներում: Մեր նոր ստեղծագործությունների կողքին մինչ օրս պահպանվում և շարունակում են հիացնել հանդիսատեսին վերը նշված մեր մեծ արտիստների բեմադրությունները և ստեղծագործությունները:

Երևանցի հանդիսատեսի դատին կներկայացվեն անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։ Մինչ այդ՝ հոկտենբերի 21-ին Գյումրիում և նոյեմբերի 4-ի ն Վանաձորում, հանդիսատը բուռն ծափողջույններով ընդունեցին անսամբլի կատարումները : Համերգին գեղարվեստական ողջյուններով հանդես կգան ՝ վաստակավոր կոլեկտիվներ <Բերդ> պարային անսամբլը,Պարի Պետական անսամբլը, <Բարեկամություն> պարարվեստի պետ. անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլը, ինչպես նաև Թովմաս Պողոսյանը , Արսեն Գրիգորյանը/Մրո/: Համերգի ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը:

Գեղ.ղեկավար՝ Արմեն Ներսիսյան Երաժշտական մասի ղեկավար՝ ՀՀ մշ. վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյան Գլխավոր բալետմայստեր՝ Արայիկ Գևորգյան

  • Կիսվել: