երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կենսաբանության 33-րդ միջազգային oլիմպիադայի մասնակիցներն այցելել են «էրեբունի» թանգարան

Կենսաբանության 33-րդ միջազգային oլիմպիադայի մասնակիցներն այցելել են «էրեբունի» թանգարան

Հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները հունիսի 15-ին այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարան։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  Օլիմպիադայի մասնակիցներին զարմացրել է «Էրեբունի» թանգարանի՝ ուրարտական ամրոցի կրկնօրինակությամբ պատրաստված մանրակերտը: Շրջելով թանգարանի ողջ տարածքով և ծանոթանալով հնագույն ժամանակների մասին վկայող հավաքածուին՝ օլիմպիականները մեծ հետաքրքրությամբ դիտել են հայկական Արին-Բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից հայտնաբերված հնագիտական առարկաները, որոնք պատմում են նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և հայկական վաղ ժամանակաշրջանների մասին:

  • Կիսվել: