ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացել է վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի հոգեհանգիստը (լուսանկարներ)

Կայացել է վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի հոգեհանգիստը (լուսանկարներ)

Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում երեկոյան կայացել է սիրված երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը: Նա մահացել է կորոնավիրուսից՝ սեպտեմբերի 29-ին:

Երգչին հրաժեշտ տալու էին եկել հարազատներն ու ընկերները, արվեստի ու քաղաքական գործիչներ, նաև երկրպագուներ: Այսօր Երևանի մետրոպոլիտենում՝ Հանրապետության հրապարակում, հնչում են Հայկոյի երգերը:

Սիրված երգչի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

  • Կիսվել: