շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կայացել է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը․ վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների հիմնադրամին (լուսանկարներ)

Կայացել է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը․ վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների հիմնադրամին (լուսանկարներ)

Մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը:
3–րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցելու համար հատուկ հրավերներ չէին ուղարկվել: Թեմայով հետաքրքրվածները բազմաթիվ էին՝ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մի մասը միջոցառմանը հետևում էին ոտքի վրա: Ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց շնորհիվ միջոցառումը լուսաբանվում էր նաև ուղիղ հեռարձակմամբ:

Հրատարակչի տեղեկացմամբ՝ նախքան շնորհանդեսը, գրախանութներն արդեն գրեթե ամբողջությամբ գնել են գրքի՝ վաճառքի համար նախատեսված ամբողջ տպաքանակը:
Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Շնորհակալություն բոլորին՝ գրքի հրատարակմանն աջակցած գործընկերներին՝ ԼՈՒՅՍ հիմնադրամին և «Նյումեգ» ընկերությանը, միջոցառման բոլոր մասնակիցներին, նաև նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեին, սակայն տարբեր հարգելի պատճառներով չկարողացան ներկա գտնվել, շնորհակալություն շնորհանդեսի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցած անձանց, միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցներին:

 

 

 

  • Կիսվել: