ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացել է անվանի երգչի «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

Կայացել է անվանի երգչի «Իմ Հադրութ» երգի պրեմիերան

Հադրութի տոնին՝ օգոստոսի 15֊ին ընդառաջ՝ արմատներով հադրութցի երգիչ Սար Սարգսյանը ներկայացրել է իր նոր՝ վոկալ «Իմ Հադրութ» ստեղծագործությունը։ 

«Երգի ստեղծման գաղափարը ինձ մոտ ծագել է հայրենի Հադրութս կորցնելուց հետո: Տեքստը, որի վրա հիմնված է այս ստեղծագործությունը, գրվել է 1980 - ականներին, հեղինակը հայ նշանավոր բանաստեղծ և գրող, ծագումով հադրութեցի Սոկրատ Խանյանն է: Երաժշտության հեղինակը Արմենուհի Կարապետյանն է: Երգը ձայնագրվել է Վարշավայում ՝ «Spox Music» ստուդիայում: «Իմ Հադրութ» երգը ավելին է, քան նվիրում:

Այն նվիրված է բոլոր հերոսների հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն Հադրութի, հանուն Արցախի, հանուն հայության ապագայի: Դա ճիչ է և իմ ունեցած զգացմունքների պայթյուն, դա իմ քայլն է հայրենիքի դեօկուպացման ճանապարհին: Սա կոչ է ամբողջ աշխարհին, որ ոչ ոք ցանկացած մեկի փոխարեն չհամարձակվի երբեք խլել ուրիշի տունը, պոկել արմատներից և պարտադրել այլ ճակատագիր: Ես հույս ունեմ, որ մի երջանիկ օր «Իմ Հադրութ» երգը կհնչի հենց Հադրութ քաղաքում՝ հերթական տոնի առիթով»,- նշեց Ս. Սարգսյանը:

  • Կիսվել: