Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա
«Ազնավուր» հիմնադրամը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, ներկայացնում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ Երևանում:
«Մայիսի 22-ին ժամը 20:00-ին սիրով հրավիրում ենք Կասկադ (Գաֆէսճեան քանդակների պարտեզ)՝ վայելելու Շանսոնյեի սիրված երգերը։ Նախագծի աջակից՝ Երևանի քաղաքապետարան», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում: