ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարմիր բլուրի հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է. Երևանի քաղաքապետի խոսնակ

Կարմիր բլուրի հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է. Երևանի քաղաքապետի խոսնակ

Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանիք աղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, եւ մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը»,- գրել է նա։

 

 

  • Կիսվել: