հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կապանի երկրագիտական թանգարանին է հանձնվել Վանի թագավորության ժամանակաշրջանի սյունեցի զինվորի կերպարով ձուլածո արձանիկ

Կապանի երկրագիտական թանգարանին է հանձնվել Վանի թագավորության ժամանակաշրջանի սյունեցի զինվորի կերպարով ձուլածո արձանիկ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԿԳՍՄ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժանմունքի վարիչ, հնագետ, արվեստագետ, հայագետ, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը Կապանի երկրագիտական թանգարանին է հանձնել 2016թ․ Կապանի տարածաշրջանում հայտնաբերված գտածոն, որը վերականգնվել է կենտրոնի կողմից։

Նշվում է, որ ձուլածո արձանիկը Վանի թագավորության ժամանակաշրջանի սյունեցի զինվորի կերպար է, որը գալիս է ապացուցելու, որ սյունեցին միշտ քաջ ու կռվող է եղել։

Գիտնականը խորհրդանշական է համարել, որ հենց այս դժվարին ժամանակներում է Կապան վերադարձել մարտիկը։

Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապանում անցկացված «Սյունիքը՝ քաղաքակրթությունների միջնաբերդ» համաժողովի մասնակիցները։

Հյուրերը նաեւ շրջեցին թանգարանում ու ծանոթացան ցուցանմուշներին։

  • Կիսվել: