«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը
«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին - Woman - Das Mädchen - La Femme»։ Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։
Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։ Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված են Յ․Ս․ Բախի, Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ժ․ Բիզեյի, Բ․ Բրիտտենի և Ա․ Պիացոլլայի ստեղծագործություներից։ Համերգը բաղկացած է չորս՝ մեկը մյուսին լրացնող մասերից, յուրաքանչյուր մաս նվիրված է կնոջ մեկ կերպարին։
Կնոջ ամեն մի կերպարի համար ընտրված են մեկ դարաշրջանի վոկալ-կամերային ստեղծագործություններ։ Նախագծի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել կնոջ կերպարն իր չորս արտացոլանքներով։ Համերգ-ներկայացմանը ներկա գտնվող հանդիսատեսը կտեսնի կնոջն այդ չորս կերպարների մեջ․ կին, որն իրեն զգում է ուժեղ՝ չկորցնելով իր կանացիությունը։
«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնական գաղափարախոսությանը, այս նախագծի շրջանակներում ևս հանդիսատեսին կծանոթացնի հազվադեպ կատարվող ստեղծագործությունների հետ։ Նախաագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ։