չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կանցկացվի «Սպենդիարյան-150» գիտաժողովը

Կանցկացվի «Սպենդիարյան-150» գիտաժողովը

Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը` նվիրված հայ մեծանուն դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները:

Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը:

Մուտքն ազատ է:

 

  • Կիսվել: