շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Կանազ» մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի

«Կանազ» մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի

Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնեց, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի:

«Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները, ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք պոտենցիալ կարող են այնտեղ տեղակայվել, նաև ունենք նախարարությունից հայտ, որ պետք է քննարկենք, հասկանանք հնարավոր համատեղ տեղակայումը այդ մարմինների»,- ասաց նա:

  • Կիսվել: