կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«ԿԱՄՔ» Վազգեն Սարգսյան գրական մրցույթին հայտ է ներկայացրել 64 մասնակից, որոնցից 32-ը պատերազմների մասնակից են

«ԿԱՄՔ» Վազգեն Սարգսյան գրական մրցույթին հայտ է ներկայացրել 64 մասնակից, որոնցից 32-ը պատերազմների մասնակից են

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.30‚ հրավիրում ենք «Նարեկացի» արվեստի միություն‚ որտեղ տեղի կունենա ճեպազրույց «ԿԱՄՔ» Վ․ Սարգսյան գրական մրցույթի կազմակերպիչների‚ մրցույթի մասնակիցների‚ ժյուրիի նախագահի և անդամների հետ։ Գրական մրցույթի ժյուրին նախագահում է Արամ Զավենի Սարգսյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը‚ բանաստեղծ Կարեն Անտաշյանը‚ քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը‚  «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Գեմաֆին Գասպարյանը‚ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը‚ գրականագետ, խմբագիր Հասմիկ Հակոբյանը‚ խմբագիր, թարգմանիչ Լեռնիկ Դալլաքյանը‚ ինժեներ, «Հրետանավորի օրագիրը» գրքի հեղինակ Ալբերտ Մկրտչյանը։

«ԿԱՄՔ» Վ․ Սարգսյան գրական մրցույթը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի և «Մարտական եղբայրություն» միաբանության նախաձեռնությամբ։ Մեկնարկը տրվել է 2022թ. հոկտեմբերի 5-ին։ Արցախյան պատերազմներին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ և մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների‚ ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին։

Մրցույթին հայտ է ներկայացրել 64 մասնակից, որոնցից 32-ը պատերազմների մասնակից են։

Նույն օրը՝ նոյեմբերի 3-ին‚ ժամը 19.00‚ «Նարեկացի» արվեստի միությունում հրավիրված արարողության ընթացքում կհայտարարվեն «ԿԱՄՔ» Վ․ Սարգսյան գրական մրցույթի մրցանակակիրների անունները‚ տեղի կունենա պարգևատրման արարողություն։

  • Կիսվել: