ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա բուժաշխատողներին նվիրված համերգով

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա բուժաշխատողներին նվիրված համերգով

Հունիսի 21-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա առցանց համերգով՝ նվիրված Բուժաշխատողի օրվան: Այս մասին ասվում է Կենտրոնի ֆեյսբուքյան էջում: 

«Բժիշկներ, բուժքույրեր, շտապօգնության անձնակազմեր, տեխնիկներ, դեղատների աշխատակիցներ և բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն ձեր ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,-նշված է գրառման մեջ:

Համերգին փոքր կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին։

Ուղիղ հեռարձակմամբ առցանց համերգին կարող եք հետևել հունիսի 21-ին, ժամը 21:00-ին:

 
facebook sharing button 

  • Կիսվել: