ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Կադանս» անսամբլը հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

«Կադանս» անսամբլը հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի համերգը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Աստոր Պիացոլայի, Ռիչարդ Գալիանոյի, Շառլ Ազնավուրի, Էդիթ Պիաֆի ստեղծագործությունները:

«Կադանս»-ը ձևավորվել է 2004 թ. հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ունենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։ Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պիացոլայի երաժշտական արվեստին։

  • Կիսվել: