Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի AMC կինոթատրոնների ցանցում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։
«Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել էր սեպտեմբերի 2-3-ն անցկացվող «Be Epic» Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրի (Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ) համատեղ արտադրություն է։
Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, սցենարիստներ՝ Արտավազդ Եղիազարյան, Մկո Մալխասյան, օպերատոր՝ Ռիտիս Կուրկուլիս, դերասաններ՝ Ռիխարդ Զամել, Տատյանա Սպիվակովա, Սոս Ջանիբեկյան, Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս, Նաիրա Զաքարյան, Նինա Կրոնյագեր, Բենեդիկտ Ֆրեյթագ, պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս, ընկերություններ՝ «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամ, «Արթբոքս» կինոընկերություն։