հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում։

Ժապավենում իրադարձությունները զարգանում են 2016թ-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու ցանկությամբ։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։ Նա անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992թ-ին Թալիշի անկման օրը գերի է ընկել։ Այդ ժամանակ Ռոբերտը չի փորձել գերությունից փրկել հերուսուհու հորը, միայն վերցրել է լուսանկարները, որոնք արվել են մարտի դաշտում։ Դրանք ներկայացնելով որպես սեփականը՝ նա համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել։
 
Ավետիսյանը հայտնի է նաեւ «Թեւանիկ», «Վերջին բնակիչը» ֆիլմերով։

  • Կիսվել: