ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իտալիայի Պատգամավորների պալատում անցկացվել է «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը

Իտալիայի Պատգամավորների պալատում անցկացվել է «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը

2024թ. հունվարի 23-ին Իտալիայի Պատգամավորների պալատի մամուլի սրահում անցկացվել է «Մեր ժամանակների մշակութային ցեղասպանությունը։ Նախիջևան. հայկական մշակույթի և պատմության ոչնչացումը» գրքի շնորհանդեսը։ Անտոնիա Արսլանի և Ալդո Ֆերարիի այս գիրքը հրատարակվել է Guerini e Associati հրատարակչության կողմից (Միլան, 2023 թ.)։

 

Ելույթներով հանդես են եկել գրող, էսսեիստ և գրքի խմբագիր Անտոնիա Արսլանը, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր և գրքի խմբագիր Ալդո Ֆերարին, Հռոմի Ռիսորջիմենտոյի կենտրոնական թանգարանի տնօրեն Մարկո Պիցոն:

  • Կիսվել: