հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իսրայելում 5000-ամյա քաղաք է հայտնաբերվել

Իսրայելում 5000-ամյա քաղաք է հայտնաբերվել

Իսրայելում 5000-ամյա քաղաք է հայտնաբերվել, որն ամենահինն է տարածաշրջանում:

Իսրայելում 5000-ամյա հնության քաղաքի ավերակներ են հայտնաբերվել: Այն ամենամեծն ու հնագույնն է, որ երբևէ հայտնաբերվել է տարածաշրջանում, տեղեկացնում է BBC News-ը:

6000 բնակիչ ունեցող քաղաքում հստակ գծված փողոցներ են եղել, ինչպես նաև համայնքներ, կրոնական տաճար և այլ կառույցներ: Քաղաքի տակ է՛լ ավելի հին՝ 7000-ամյա, կառույց է հայտնաբերվել:

 «Սա մեր տարածաշրջանի վաղ բրոնզեդարյան Նյու Յորքն է. մեծ և նախագծված քաղաք, որտեղ հազարավոր բնակիչներ են ապրել»,- նշել են պեղումների ղեկավարները:

Հնագույն քաղաքը 161 ակր տարածք է զբաղեցրել, որը կրկնակին է նախկինում հայտնաբերված տարածքների համեմատ:

Հնագետներն այս տարածքում պեղումներ են իրականացրել ավելի քան 2.5 տարի:

  • Կիսվել: