երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանի հետ

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանի հետ

Այսօր դեսպան Սոս Ավետիսյանի հրավերով դեսպանություն է այցելել Մադրիդում բնակվող աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը, հայտնում են  Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպան Ավետիսյանը վերջինիս հետ քննարկել է Իսպանիայում համատեղ մշակութային միջոցառումների անցկացման և հայ մշակույթն առավել ճանաչելի դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել հայրենիքից հեռու նրա ծավալած հայանպաստ գործունեության համար։

 

  • Կիսվել: