հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իսպանիայում բնակվող հայազգի սաքսոֆոնահարուհին առցանց մրցույթում առաջին տեղն է գրավել

Իսպանիայում բնակվող հայազգի սաքսոֆոնահարուհին առցանց մրցույթում առաջին տեղն է գրավել

Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանին Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից կազմակերպված երաժշտական առցանց մրցույթում հանդիսատեսի քվեարկության արդյունքում առաջին տեղն է գրավելու: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

Առաջին փուլին մասնակցել էր 632 երաժիշտ։ Ինչպես տեղեկանում ենք melillahoy.es-ից, երկու ժամ քվեարկության արդյունքում նա հավաքել է 508 ձայն ու հաղթել առցնաց մրցույթում։ Նա շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկողներին։ Որպես մրցանակ  նա հնարավորություն է ստացել 2020-21 թվականներին դասընթաց հայտնի սաքսոֆոնահարի մոտ և 200 եվրո։ 

 

  • Կիսվել: