շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրավախախտման դեպք՝ տարածքում եղել է խաչքար

Իրավախախտման դեպք՝ տարածքում եղել է խաչքար

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնիի գերեզմանոցում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող՝  Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրում (Արարատի մարզ): Այս մասին տեղեկանում ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։ 

Այցի ընթացքում Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները  քննարկել են Գառնիից հյուսիս-արևմուտք գտնվող՝ 11-14-րդ դարերով թվագրվող գերեզմանոցում նոր հուղարկավորությունների խնդիրը, ուսումնասիրել են տարածքում գտնվող Ս. Վարվառա մատուռի պահպանվածության վիճակը:

Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրի  տարածքում,  իրականացրել են հուշարձանի օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքներ: Արձանագրել  են իրավախախտման դեպք՝ տարածքում տեղադրված է եղել  խաչքար: ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների ձեռնարկած գործողությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն խաչքարը հուշարձանի տարածքից տեղափոխելու վերաբերյալ:

 

  • Կիսվել: