երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանում բացվել է «Թեհրանում հայկական դպրոցների պատմությունը» խորագրով ցուցահանդես

Իրանում բացվել է «Թեհրանում հայկական դպրոցների պատմությունը» խորագրով ցուցահանդես

«Թեհրանում հայկական դպրոցների պատմությունը» խորագրով ցուցահանդեսի տնօրենն ասել է.«Հայերն Իրանի մշակույթի ու ժողովրդի մասնիկն են և հայկական դպրոցները հպարտանալու առիթ են, քանի որ վկայում են այն մասին, որ Իրանում տարբեր ազգեր կարող են հեշտությամբ պահպանել իրենց մշակույթն ու ավանդույթները», գրում է parstoday.com-ը: 

Իռեն Աբնուսյանը, «Թեհրանում հայկական դպրոցների պատմությունը» ցուցահանդեսի շրջանակներում ԻՌՆԱ-ի լրագրողի հետ զրույցում հավելել է.«Մեր կարգախոսն այն է, որ մենք իրանցիներ ենք ու պարծենում ենք դրանով: Հայկական դպրոցների մեծ թվով շրջանավարտներ կարողացել են ակնառու ծառայություններ մատուցել Իրանին, հետևաբար այս ցուցահանդեսը մշակութային առումով մեծ նշանակություն ունի մեզ համար»:

Նա հավելել է.«Հայկական դպրոցներում, ինչպես Իրանի բոլոր դպրոցներում, գործում է կրթական նույն համակարգը, միայն այն տարբերությամբ, որ հայկական դպրոցներում դասավանդվում է նաև կրոն և հայոց լեզու»:

«Թեհրանի հայկական դպրոցների պատմությունը» ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տասնամյակների ընթացքում տպագրված շուրջ 400 դասագրքեր:

Ցուցահանդես այցելողները կարող են տեսնել աշակերտների դպրոցական համազգեստներ, վկայագրեր, գրենական պիտույքներ, դպրոցներում օգտագործվող վարչական և ուսուցման գործիքներ, ինչպես տպագրության մեքենաներ, կնիքներ, գրատախտակ և այլն:

  • Կիսվել: