հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի հայկական եկեղեցին՝ Թրամփի «սև ցուցակում»

Իրանի հայկական եկեղեցին՝ Թրամփի «սև ցուցակում»

The Hill ամերիկյան պարբերականը «Իրանի հինգ ամենանշանակալի մշակութային կառույցները, որոնք կարող են հայտնվել Թրամփի ցանկում» խորագրով հոդված է հրապարակել: Խոսքը ԱՄՆ նախագահի մատնանշած 52 կառույցների մասին է, որոնց ուղղությամբ վերջինս սպառնացել էր հարվածներ հասցնել իրանաամերիկյան լարվածության սրման դեպքում:

Նշվում է, որ Թրամփը տվյալ կառույցների շարքում թվել է «Իրանի և իրանական մշակույթի համար կարևոր և մեծարժեք վայրեր»:

Առավել նշանակալի մշակութային օբյեկտների շարքում աղբյուրը նշել է Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին՝ Իրանում Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը:

Այդ եկեղեցին, ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի, տարածաշրջանում հայկական մշակույթի միակ նշանակալի վկայությունն է: Վանական համալիրը նաև ուխտավայր է:

Ցանկում տեղ են գտել նաև Դարեհ Առաջինի կառուցած Պերսեպոլիսը, Իմամի հրապարակը Սպահանում, Աքեմենյան Պարսկաստանի առաջին մայրաքաղաքը հանդիսացող Պասագրադ հնագույն քաղաքը և Թավրիզի տոնավաճառը:

  • Կիսվել: