երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի Հանդիսատեսի մրցանակին (տեսանյութ)

Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի Հանդիսատեսի մրցանակին (տեսանյութ)

Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում, ղարաբաղյան առաջին պատերազմից մի քանի տարի անց։ Ֆիլմը այն մասին է, թե ինչպես է պատեազմը երկարաժամկետ առումով ազդում մարդկային ճակատագրերի վրա՝ պատճառելով ցավ և տառապանք:

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիդ Աբադը:

 

  • Կիսվել: