շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրականացվում է Օհանավանի նորահայտ գանձերի մաքրման գործընթացը

Իրականացվում է Օհանավանի նորահայտ գանձերի մաքրման գործընթացը

Օհանավանում վերջերս հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանի գանձերը համարակալվում, մաքրվում են։ Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Հնագիտական 56 առարկա՝   նախ  հանձնվել է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։  Համարակալվելուց և հաշվառվելուց հետո առարկաները տեղափոխվել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։

Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։

Գտածոները հիմնականում  ձիթաճրագներ են և թվագրվում են IV-V դդ․։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ Օհանավանում հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանում առաջիկայում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ, հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում:

  • Կիսվել: