երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ինձ համար պատիվ էր աշխատել և նվագել Ջիվանի հետ. Queen խմբի կիթառահար Բրայան Մեյ

Ինձ համար պատիվ էր աշխատել և նվագել Ջիվանի հետ. Queen խմբի կիթառահար Բրայան Մեյ

«Այնքան ցավալի էր լսել Ջիվան Գասպարյանի ՝ լեգենդար հայ երաժշտի, դուդուկի Վարպետի մահվան մասին լուրը»,- իր ինստագրամյան էջում գրել է բրիտանացի ռոք-երաժիշտ, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը:

«Ինձ համար պատիվ էր աշխատել և նվագել Ջիվանի հետ:Նա իսկական տղամարդ էր , շատ մեծահոգի էր։ Թվում էր, թե նա միշտ խաղաղության մեջ է եղել իր և ամբողջ աշխարհի հետ։ Հանգչիր խաղաղությամբ, Ջիվան»,- գրել է երաժիշտը:  

 

  • Կիսվել: